Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին

Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին
04.04.2023 | 07:56

Այլևս ոչ մեկին գաղտնիք չէ, որ գործող վարչակարգը հետևողական պայքար է սկսել ազգային կրթական և մշակույթային հաստատությունների դեմ, մտացածին պատրվակներով փորձելով դրանք լուծարել, միավորել այլ, իրենց կողմից վերահսկվող կառույցների հետ, կամ էլ առավել լկտի կերպով փորձելով պարզապես ոստիկանական ուժով գրավել դրանք, ինչպես դա վերջերս տեղի ունեցավ Բրյուսովի անվան համալսարանի հետ:

Այժմ հերթը հասել է «Գոյ Թատրոն»-ին, որը համարձակություն է ունեցել Գարեգին Նժդեհի մասին նորարարական ներկայացում բեմադրել, և դրանով առաջ բերել այս պարտվողական վարչակարգի դժգոհությունը: Նրանց կողմից մարտի 27-ից

կառավարական e-draft կայքում հանրային քննարկման է դրվել ԳՈՅ թատրոնը լուծարելու որոշման նախագիծը, այն պրիմիտիվ հիմնավորմամբ, որ այն գործում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տարածքում, և լոգիստիկ նկատառումներով նպատակահարմար է նրանց միավորումը մեկ ղեկավարության ներքո, կարծես խոսքը երկու խանութների կամ պահեստների մասին է:

Նախագիծը կայքում դնելուց հետո, գործող վարչակարգը մոբիլիզացրել է իր ֆեյքերի ողջ բանակը, տպավորություն ստեղծելու, թե քաղաքացիների մի հոծ զանգված կողմ է թատրոնի լուծարմանը, թեև ցանկացած թատերասեր մարդու համար բուն միտքն իսկ անհեթեթություն է, նույն տրամաբանությամբ կարելի է լուծարել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը և միավորել ֆուտբոլի հավաքականին, այն հիմնավորմամբ, որ երկուսն էլ սպորտ են, և պետությունը դրանով փող կխնայի (թեև արդյունքում բռնցքամարտը որպես սպորտ կվերանա):

Ի հեճուկս այս վարչակարգի ու իր ֆեյք ու իրական կամակատարների, հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ և բազմաթիվ հանրային ու մշակույթի գործիչներ նույն ընթացքում իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել հօգուտ «Գոյ» թատրոնի: Ես միանում եմ նրանց, սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին, և խնդրում եմ ձեզնից յուրաքանչյուրին ձեր ձայնը բարձրացնել ընդդեմ «Գոյ» թատրոնի լուծարման, և դրանով՝ ընդդեմ մեր ազգային և նորարարական մշակույթի ոչնչացման:

Հղումը նախագծին տրամադրում եմ ստորև, շնորհակալ կլինեմ, եթե ժամանակ գտնեք, մտնեք այդ հղումով, ԴԵՄ քվեարկեք այդ նախագծին, ինչպես նաև ձեր հիմնավոր մեկնաբանությունները թողնեք նրա տակ: Առավել երախտապարտ կլինեմ, եթե ձեր էջերում ևս արտահայտվեք այս հարցով, և հորդորեք նաև ձեր ընկերներին ընդդիմանալ այս հերթական ջարդարարությանը:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 3866

Մեկնաբանություններ